Միհրան Հարությունյանի հաղթանակը MMА-ում

00:09:11
Просмотры: 3 Добавил: armenlur
Описание материала:

Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) անցկացրեց երկրորդ մենամարտը եւ տարավ երկրորդ հաղթանակը: Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինն էր:

Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ տեխնիկական նոկդաունով: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:

Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Год: 2018
Язык: Русский
Длительность материала: 00:09:11
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon